Անվտանգության դաշնային ծառայությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը օգտվում են մոսկովյան «Վուլկան» ՏՏ ընկերության ծառայություններից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնվտանգության դաշնային ծառայությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը օգտվում են մոսկովյան «Վուլկան» ՏՏ ընկերության ծառայություններից, որը իբր նրանց համար համացանցի, օգտատերերի հսկողություն, կիբերհարձակումների և տրոլների ֆաբրիկաների կառավարման ծրագիր է մշակել:
Ընկերության հիմնադիրներն են Անտոն Մարկովը և Ալեքսանդր Իրժավսկին: Այնտեղ աշխատում է ավելի քան 130 մարդ, 2021 թվականին ընկերության եկամուտը գերազանցել է մեկ միլիարդ ռուբլին։ «Վուլկան»-ի հաճախորդների թվում է Արտաքին հետախուզության ծառայությունը, որը ընկերությանը ավելի քան 200 միլիոն ռուբլի է փոխանցել և Անվտանգության դաշնային ծառայությունը (ավելի քան 100 միլիոն ռուբլի): Բացի այդ, ընկերությունը ՌԴ մի շարք պետական կառույցների համար մշակել է «Ամեզիտ» ծածկագրով ծրագրակազմ։
Փաստաթղթերի համաձայն, այն տրված տարածքում հետևում է բոլոր համացանցից օգտվողներին և արգելափակում «անցանկալի» կայքերը փոխարենը առաջարկելով նյութեր որոշակի (հաճախ ռուսամետ) ուղերձներով:
«Ամեզիտ»-ի ֆունկցիոնալությունը թույլ է տալիս մեկ սեղմումով Facebook-ում, Twitter-ում, YouTube-ում ստեղծել հարյուրավոր ֆեյք հաշիվներ, իսկ հետո նրանց «հանձնարարել» տարբեր առաջադրանքներ, օրինակ հրապարակել գրառումներ և տեսանյութեր, տալ մեկնաբանություններ ու հավանումներ, ավելացնել հոդվածների դիտումները:
Ընկերությունը կարող է Ուկրաինայում, Հայաստանում և ԱՄՆ-ում աշխատել նման նախագծերի վրա։