ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են տարածվում և ավելի շատ սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: 

«Վերջին շրջանում Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են հնչում մեր երկրի հասցեին, սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ։ Այդպիսի սադրանքներից են իրանական կողմի վարժանքները Ադրբեջանի հետ սահմանին, երեխաների մասնակցությամբ հակաադրբեջանական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը, հարձակումը Թեհրանում մեր երկրի դեսպանատան վրա: Բացի այդ, քննության նախնական տվյալների համաձայն՝ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա վերջերս իրականացված ահաբեկչական հարձակման հետքերը նույնպես տանում են Իրան», - ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Հաջիզադեի խոսքով՝ Բաքուն վճռականորեն դատապարտում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանիի հայտարարությունները։ 

«Նրա խոսքերը հերթական քայլ են ադրբեջանաիրանական հարաբերությունները ճգնաժամի հասցնելու ուղղությամբ», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular