ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է մտածում Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդը ադրբեջանցիների առաջխաղացման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հենց հասանք անցակետ, մեզ դիմավորեցին ոստիկանները եւ չթողեցին առաջ գնալ՝ պատճառաբանելով, որ իրենց համար շատ կարեւոր է մեր անվտանգությունը։ Այս մասին ասել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ով զոհված զինծառայողների մյուս ծնողների հետ մեկնել է ՀՀ Սյունիքի մարզ՝ Արցախ մտնելու նպատակով։

Նրա խոսքով, գիշերը ադրբեջանցիները առանց մեկ կրակոցի առաջ են անցել 5 կիլոմետր, հայկական անցակետը մեկ գիշերում տեղաշարժվել է։

Մելիքյանը նշել է, որ զինծառայողներին իջեցրել են դիրքերից եւ տեղափոխել Երեւան։

 

Այնուհետեւ Մելիքյանը քննարկման մեջ է մտել ԵՄ առաքելության դիտորդներից մեկի հետ։

«Դուք այստեղ եք մարդու իրավունքները պաշտպանելու համար: Ի՞նչ եք կարծում ներկա իրավիճակի մասին», - հարցրել է նա:

«Մենք այստեղ ենք, որպեսզի ուսումնասիրենք իրավիճակը տեղում եւ հակամարտության ազդեցությունը բնակչության վրա: Մենք արձանագրում ենք տեղի ունեցողը եւ ուղարկում ԵՄ», - նրան պատասխանել է առաքելության ներկայացուցիչը։

Մելիքյանը նշել է, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ առաջ են գնում, բայց ոչ մեկի կողմից արձագանք չկա՝ դա անվանելով ամոթալի երեւույթ։ Ինչպես նաեւ մտահոգություն է հայտնել, որ 100-ամյա Հայոց ցեղասպանությունը կարող է կրկնվել։

«Ո՞ւմ է հետաքրքրում այն ​​տղաների ճակատագիրը, որոնք հետագայում կարող են մահանալ», - հարցրել է նա:

ԵՄ դիտորդը պատասխանել է. «Մենք անհանգստացած ենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular