ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ պետքարտուղարությունը բացահայտել է ադրբեջանական ռեժիմի հանցավոր էությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցը ներկայացրել է մարդու իրավունքների բոլոր տեսակի խախտումներ, ինչպես նաև խոսվք է գնացել Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հանցագործությունների մասին։


Նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկել կամ պատժել այն պաշտոնյաների մեծամասնությանը, որոնց մասին հաղորդվել է, որ թույլ են տվել մարդու իրավունքների խախտումներ և կոռուպցիոն գործողություններ, այսինքն անպատժելիությունը մնում է խնդիր։ 2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կողմից մարդկանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարության հետաքննությունների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել։


Զեկույցում նշվում է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին։ «Դեկտեմբերի 12-ից մինչև տարեվերջ ադրբեջանցի իբր ցուցարարները երկրի իշխանությունների լայն աջակցությամբ, փակել են Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը այն դարձնելով անհասանելի քաղաքացիական և առևտրային մեքենաների մեծ մասի համար։ Human Rights Watch-ը կոչ է արել նրանց, ովքեր վերահսկում են ճանապարհը և դրա հարակից տարածքը, ներառյալ երկրի իշխանություններին, ապահովել, որ ազատ տեղաշարժը չխոչընդոտվի»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի մեջ:


Զեկույցում անդրադարձել են նաև էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարած խտրական քաղաքականությանը։ Նշվել է, որ 1991 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի փակումից հետո ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելության խոսքը ավելի տարածված են դարձել, հատկապես, երբ մի ամբողջ սերունդ է մեծացել առանց հակառակ կողմի հետ փոխգործակցության։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ասում են, որ մի ամբողջ սերունդ է մեծացվել հայերի դեմ ատելություն սերմանելով: Հայկական ազգանունով անձինք լրացուցիչ ստուգումներ են անցնում սահմանային անցակետերում և երբեմն նրանց արգելվում է  մուտք գործել երկիր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular