ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ում արշալույսները խաղաղ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեն լուրջ հետաքրքրություն է դրսևորում և կարող է ընդհուպ գործ հարուցել այդ նախարարության մշակույթի ոլորտի վերաբերյալ, պարզելու, թե տարիներ շարունակ ինչպես են ծախսում պետության փողերը, ինչպես նաև գրանտային միջոցները։ Թիրախն այս դեպքում մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանն է, ընդ որում թե՛ մամուլում և թե՛ իշխանական կուլուարներում վաղուց են խոսակցություններ գնում, թե այդ ոլորտում մեծ գումարներ են յուրացվում, իսկ այդ ամենը իրականացվում է հենց փոխնախարարի գիտությամբ և անմիջական մասնակցությամբ։

Եթե նախկին նախարար Վահրամ Դումանյանը դեռևս կարողանում էր պահել Արա Խզմալյանին, ապա գործող նախարար Ժաննա Անդրեասյանը ինքն է առաջին հերթին շահագրգռված իր տեղակալից ազատվելու, և թերևս հենց ամենավերևից հրահանգ կա ազատվել մշակույթի փոխնախարարից, ընդ որում ոչ թե պարզապես հեռացնելու միջոցով, ինչը կտա Խզմալյանին պահպանել իր ազդեցությունը մշակույթի տարբեր ծրագրերի վրա, այլ քրեական որևէ գործով։

Չի բացառվում, որ առաջիկայում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ իրականացնի ԿԳՄՍՆ-ում, հենց մշակութային ծրագրերի ոլորտում, որից հետո էլ նյութերը փոխանցվեն հակակոռուպցիոն կոմիտեին։ Թեև իրավապահ մարմիններում, մեր աղբյուրի փոխանցմամբ, հակակոռուպցիոն կոմիտեն ավելի հակված է անձամբ քրեական գործ հարուցելու, ստուգումներ սկսելու և մշակույթի գծով փոխնախարարի պաշտոնը հարկադիր ազատելու հարցում։

Անի Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular