ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կլքեն ԼՂ-ն ռուս խաղաղապահները և արդյո՞ք պատերազմի ռիսկ կա․ Fitch Ratings-ի զեկույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականի ավարտը չեն լքի Ղարաբաղը, ասվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից Ադրբեջանի վերաբերյալ գնահատականի մեջ։

Վարկանիշային գործակալությունը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է. 

«...Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ամենակատաղի մարտերից հետո հակամարտությունը տարածվեց Ղարաբաղում և նրա շրջակայքում։ Այս ընթացքում Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կարծես թե ավելի լարված են, և ԵՄ-ն սահմանափակ դիտորդի դեր է ստանձնել Հայաստանում»։

Fitch Ratings-ի տվյալներով՝ Ռուսաստանը կպահպանի իր խաղաղապահ ուժերը Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղի շրջաններում առնվազն մինչև 2025 թվականի վերջը, այսինքն՝ մինչև պարտավորությունների ժամկետի ավարտը։

Գործակալության տվյալներով՝ «կողմերը խաղաղության պայմանագիր են կնքելու, որը կհանգեցնի առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավման համաձայնագրի»։ 

Այնուամենայնիվ, ըստ Fitch Ratings-ի, բախումների ռիսկը կպահպանվի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular