ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հարձակում է եղել Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկատմամբ։ Սա հաստատող որևէ փաստ առկա չէ։ Ոստիկանությունից էլ հայտնում են, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ Կարելի է ենթադրել, որ Ալեն Սիմոնյանը պայմանվորվածություն է ձեռք բերել, իր արարքն արդարացնելու համար, առաջ մղել այս թեզը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել են դաշանակցական Կարեն Մկրտչյանի ձեռքերից և Սիմոնյանը թքել է նրա աչքին։ Դրան նախորդել է Մկրտչյանի Սիմոնյանի հասցեին «դավաճան» վանկարկելը։ Էականն այն է, որ ԱԺ նախագահն իրեն պահել է պետական պաշտոնյաին և տղամարդուն ոչ վայել կեցվածքով։ Նախ, որպես պաշտոնյա, պարտավոր էր հարգալից վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու և եթե որոշել էր հարցերը լուծել ոչ օրինական կարգով, ապա ինչո՞ւ անվտանգության աշխատակիցների օգնությամբ։

Թեմային անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ պետական պաշտոնյան պարտավոր է զսպվածության բարձր զգացում ունենալ։ Որևէ մեկը չի պատկերացնի այլ երկրում նման  մի միջադեպ ԱԺ նախագահի հետ կապված։ Ֆրանսիայում միչև անգամ Մակրոնին հարվածեցին, սակայն այն նմանատիպ արձագանք չունեցավ։

Ի՞նչ վերբերում է Աշոտ Փաշինյանի չբողոքելուն, եթե իսկապես նման միջադեպ եղել է, ապա հաշվի առնելով Փաշինյանների ընտանիքի նախկին վարքագիծը, տրամաբանական չէ նրա չբողոքելը։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, իրեն ավելի բարձր պահելով քան Ալեն Սիմոնյանը, «սյունյաց ողջյուններին» ի պատասխան առձագանքեց քրեական գործերով։ Մարիամ և Շուշան Փաշինյաններն ամեն հարմար առիթով դիմում են դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ Նիկոլ Փաշինյանը դատական հարց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։

Կարող է լինել նաև մեկ այլ հանգամանք՝ Աշոտ Փաշինյանն, իրոք, բռնության է ենթարակվել, սակայն այն ավելի ամոթ էր, քան Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը և բռնության ձևի մասին ամաչել է ոստիկաններին հայտնել։ Բանն այն է, որ այն կարող է տեղի ունեցած լինել դաշնակցականների կողմից, ինչպես ակնարկում է Սիմոնյանը։ Բացի այդ ԱԺ-ում տեղի ունեցած  Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջադեպից հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասում էր, որ այլևս որևէ մեկն անպատիժ չի մնալու և եթե նախկինում աքացի տվող պատգամավորները պատժվեին, ապա նախորդ օրվա միջադեպը և դրան հաջորդած գործողությունները տեղի չէին ունենա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular