ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցածը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականցվող օկուպացիա է. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով»:

Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս անդրադարձել է անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին ու նշել՝ ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին քաղաքագետ Հարություն Մկրտչյանը նկատում է՝ Տեղ գյուղի հետ կապված ինֆորմացիոն հոսքն ու իրադարձությունները բավականին խճճված են:

«Որևէ մեկը չի կարող հստակ արձանագրել, թե ինչ տեղի ունեցավ. սա պայմանավորվածությունների՞ արդյունք էր, թե՞ ադրբեջանական կողմի հերթական լկտի պահվածքի դրսևորման: Սրան զուգահեռ, այն փաստը, որ բանակցություններն արդյունք են տալիս, ողջունելի է, սակայն, Հայաստանի Զինված ուժերն ու Կառավարությունը պետք է աչալուրջ լինեն ՀՀ-ի սուվերեն տարածքի պահպանման նկատմամբ: Շատ բան այս մասով դեռևս չենք կարող ասել, որովհետև փակագծերը բացված չեն: Համենայն դեպս, իշխանությունը պետք է ՀՀ քաղաքացիներին ներկայացնի, թե տեղի ունեցածն ինչի արդյունք է, որպեսզի թե՛ Տեղի բնակիչները, թե՛ ՀՀ-ի, տեղեկացված լինեն այն մասին, թե ինչ է իրենց շուրջ կատարվում: Մենք մի կողմից խոսում ենք խաղաղության դարաշրջանի և պայմանագրի մասին, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք ՀՀ-ի նկատմամբ իրականցվող օկուպացիան: Այս իրավիճակում, թերևս, հետևություններ անելը շատ բարդ է»,- ասաց նա:

Վերջինս նշում է՝ չի հանդիպել այնպիսի հայտարարության, ըստ որի, տեղի ունեցածը պայմանավորվածությունների արդյունք է․ մամուլում շրջանառվող լուրերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ այս ամենը ադրբեջանական կողմի հերթական սանձարձակ գործողությունների արդյունքն է:

«Եթե անգամ պարզվի, որ սա բանակցությունների արդյունք է պետք է հասկանալ, թե ինչու: Ակնհայտ է՝ ներկայումս ՀՀ-ում տեղեկատվական սով է, որը պետք է լրացնի օրվա իշխանությունը, բայց ասել, թե ինչով է այն պայմանավորված, կդժվարանամ: Փաստն այն է, որ ադրբեջանական կողմը ներթափանցել է ՀՀ սուվերեն տարածք. սա վիճելի Արցախը չէ: ՀՀ-ի սուվերեն տարածքը պետք է պահել բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ու մեր համաքաղաքացիները պետք է լծված լինեն այդ գործին»,- կարևորեց մեր զրուցակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular