Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են. ՌԴ ՆԳՆ ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈչ բարեկամ երկրների` Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի խոսքերը:
ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը երկուշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Ընդ որում, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբևեռ աշխարհակարգի համակարգի ձևավորման դժվարին պատմական ժամանակաշրջանի վրա»։
«Հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն անվանվել է որպես «կոլեկտիվ Արևմուտքի» մեր երկրին հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը»,- նշել են մամուլի կենտրոնում։
Ավելին, Կոլոկոլցևը կարևորել է ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմ փոխգործակցության արդիականությունը և դրանում հայ գործընկերների ակտիվ մասնակցությունը։