ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն հաստատել է վիզայի դիմումների ընդունման առցանց հարթակի գործելու սխեման․ ՌՏՕԱ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել շենգեն վիզաների տրամադրման ընթացակարգի թվային բարեփոխման վերաբերյալ միասնական դիրքորոշման շուրջ, հայտնում է ՌՏՕԱ-ն։

Հաստատվել է բանակցային մանդատը՝ վիզայի դիմումների ընդունման Եվրոպական միության առցանց հարթակի գործելու սխեման։ Այժմ այս փաստաթուղթը կներկայացվի Միության երկրների իրավասու մարմիններ՝ քննարկման համար։

Վիզային բարեփոխումների նախաձեռնողի՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) մտահաղացմամբ՝ շենգենյան նոր սխեման ճանապարհորդներին կազատի տարբեր երկրների վիզաների կենտրոններ եւ հյուպատոսություններ անձամբ դիմելու անհրաժեշտությունից։ Անձնագրում պիտակի փոխարեն զբոսաշրջիկը կստանա մուտքի թվային թույլտվություն՝ 2D շտրիխ կոդի տեսքով եւ մարդու դեմքի պատկերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular