ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում տասը տարի առաջ ուժեղ իշխանություն կար. Ռուբեն Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղուց  արդեն, ես ու Վերոնիկան հայտարարել էինք, որ մեր ունեցվածքի 90%-ը չենք թողնելու մեր երեխաներին, այլ ծախսելու ենք աշխարհն ավելի լավը դարձնելու վրա։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Այս 15 տարիների ընթացքում մենք դա անում էինք  մեր ընկերների, գործընկերների հետ միասին՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում ,և՛ Ռուսաստանում։ Շատ ուղղություններում՝ կրթության, մշակույթի, առողջապահության, տեխնոլոգիաների, հումանիտար ոլորտում: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց շատ բան անել։ Ցավոք, միգուցե ավելին  էր պետք  անել, բայց վստահ եմ, որ միայն այսպես՝ ինքն իր հետ հաշտ, պետք է ապրի մարդը, ով հավատում է, որ բարին հաղթում է չարին»,- նշել է Վարդանյանը։

Պատասխանելով Telegram-ի օգտատերերի հարցին, թե ինչու «10-ը տարի առաջ չփրկեց Արցախը», Վարդանյանը նշել է, որ ինքն «ամենևին փրկիչ չէ»: «Ես մարդ եմ, ով  չի հավատում փրկիչներին, այլ՝ լիդերներին: Լիդերներին, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, առաջ գնալ, առաջնորդել ժողովրդին։ 10-ը տարի առաջ այլ իրավիճակ էր, Արցախում կար ուժեղ իշխանություն, որն իր ձևով կերտեց այն երկիրը, որը ճիշտ էր համարում արցախցիների ապագայի համար։ Ես հավատում էի դրան, օգնում էի նրանց, համարում էի, որ լավ, ճիշտ քայլեր կային։ Միգուցե  իմաստնությունը, գիտելիքը, ինֆորմացիան բավարար չէին։ Բայց ամեն դեպքում՝ ես համոզված եմ, որ մեկ փրկիչ չի կարող լինել։ Մենք պետք է ազնվորեն առերեսվենք ճշմարտությանը, նայենք, թե ինչ է կատարվում մեզ հետ. վերլուծենք, քննարկենք, չվախենանք քննադատելուց, բայց դա անենք կառուցողական՝ ավելի լավ ապագա կերտելու համար, այլ ոչ թե անընդհատ հետ նայենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular