ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Համացանցի միջազգային օր, Անգոլա՝ Խաղաղության օր, Չինաստան՝ Երեխաների օր, Սենեգալ՝ Ակախության օր (Ֆրանսիայից):


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1820- ծնվել է Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը:
1840 –ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։
1855 –ծնվել է  ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկյանը։
1904 –ծնվել է դերասան Դավիթ Մալյանը։
1920- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի, և վրեժ լուծել Սուլթանովին ձերբակալած հայերից։ Նույն երեկոյոն գրավվել են Քյատիկ, Արան-Զիման և Նախչևանիկ գյուղերը։
1945 –ծնվել է լիբանահայ նկարիչ Սեդա Մանուկյանը։
1949 —ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել խլացնել  «հակախորհրդային» ռադիոալիքները։
1957 –վախճանվել է կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին։
1971 –ծնվել է թավջութակահար Արամ Թալալյանը։
1992- կապված Իրանի արտգործնախարարի խորհրդական Բեզեդա Մազախիրիի Ստեփանակերտ  այցի հետ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ժամանակ հաստատվել է հարաբերական անդորր։
-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։
2003-Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետևանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, և Մեծամորի ատոմակայանը անջատվել է ընդհանուր էներգացանցից:
2007-Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
2013-Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:
2016-ապրիլյան պատերազմի ժամանակ  ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ։ Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն խոյահարել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ։ 
2019-Պետեկամուտների կոմիտեն մեղադրել է «Սպայկա» ընկերությանը պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ և միջնորդություն ներկայացրել դատարան կալանավորելու ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու մեղադրանքով։
2021- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, որտեղ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
2022-վախճանվել է  բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


188 –սպանվել է Սեվերների դինաստիայի Հռոմի կայսր Սեպտիմի Բասսաին  Կարակալլան։
397 –վախճանվել է  գերմանա-իտալացի արքեպիսկոպոս, սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցին։
636 –վախճանվել է իսպանացի արքեպիսկոպոս, սուրբ Իսիդորոս Սևիլյացին։
1297- Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնել է Արագոնի թագավորին:
1500- պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործել է Բրազիլիան, կարծելով, որ այն կղզի է։
1541 —իսպանացի ճիզվիտ Իգնատի դե Լայոլան աշխահում առաջին անգամ ստացել է գեներալի կոչում։
1581- նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինը անձամբ է բարձրացել նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհել ասպետի պատվավոր կոչում:
1774 –վախճանվել է  իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ Օլիվեր Գոլդսմիթը։ 
1785 —անգլիացի գյուտարար Էդմունդ Կարտրայտը արտոնագիր է ստացել իր ստեղծած ոտքի կառավարմամբ աշխատող ջուլհակագործական մեքենայի համար։ 1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքել են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։
1794 —տեղի է ունեցել ճակատամարտ Ռացլավիցայի տակ, որի արդյունքում Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած լեհ ապստամբները հաղթանակ են տոնել ռուսական ցարական զորքերի նկատմամբ։
1818 –ծնվել է անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը։
1821 —ծնվել է ամերիկացի գյուտարար Լյուիս Յեյլը, որը հանդիսանում է ցիլինդրիկ դռան փականի հայտնագործողը։
1884 - Բոլիվիան Չիլիին է զիջել Անտոֆագաստա երկրամասը, զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։
1896 —ոսկե ավազ հայտնագործելու մասին տեղեկատվության տարածումից հետո սկսվել է Ոսկու տենդը ԱՄՆ-ի Յուկոնայում։
1920 —ադմիրալ Վրանգելը ընտրվել է Ղրիմում գտնվող ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։
1929 — վախճանվել է գերմանացի ինժիներ, գյուտարար Կարլ Բենցը, ով հանդիսանում է ավտոմոբիլաշինության պիոներներից մեկը։
1948 –ծնվել է քուրդ հասարակական գործիչ Աբդուլլահ Օջալանը։
1949- ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն:
1968 – վախճանվել է ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը։
1973- Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որի երկու երնաքերները հետագայում կործանվել են  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:
2017 —սիրիական պատերազմի ընթացքում Խան-Շեյխուն քաղաքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործում։
2019 —վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր, դերասան, սցենարիստ, հրապարակախոս Գեորգի Դանելիան։
 Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular