ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ երկակի ստանդարտները՝ Պապիկյանի տան օրինակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանի շուրջ կոռուպցիոն սկանդալը և դրա նկատմամբ իշխանության վերաբերմունքը ցույց են տալիս «Քաղաքացիական պայմանագրի» երկակի ստանդարտները։

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, թե Պապիկյանի բնակարանի ձեռք բերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել իբր հիմքերի բացակայության պատճառով։

Նշվում է, թե հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գնահատելով հրապարակման մեջ գտած տեղեկությունները վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ մատնանշված հանգամանքներով չեն փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն, կամ անգործություն, որը ողջամտորեն կարող տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Հսկիչ դատախազն էլ հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին։

Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ պաշտպանության նախարարը 2021 թվականին 168 հազար դոլարով բնակարան էր ձեռք բերել, որն այսօր արժե 412 հազար դոլար։

Ավելին, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե բնակելի համալիրի շինարարությունն իրականացնող «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը բնակարանը էժան գնով է վաճառել Սուրեն Պապիկյանին, քանի որ վերջինս անձամբ է միջնորդել նրա որդուն «Քաղաքացիակն պայմանագիր» կուսակցությունում ընդգրկելու և Ջերմուկ քաղաքի քաղաքապետ դարձնելու համար։ Կոռուպցիոն այս սկանդալը պաշտպանության նախարարի շուրջ ամենալուրջ դեպքերից մեկն էր, սակայն փաշինյանական իշխանությունը, ինչպես արդեն մի քանի անգամ արել է, ամեն գնով պաշտպանել սեփական կուսակցին, որևէ կերպ նրան պատասխանատվության չի ենթարկել։

Ցանկացած այլ պարագայում, եթե որևէ ընդդիմադիր նման կոռուպցիոն գործունեության մեջ մեղսակից լիներ, կամ էլ փոքր-ինչ կասկածներ լինեին, քրեական գործն անհապաղ կհետևեր։ Վերջին օրերին, երբ իշխանության տարատեսակ ներկայացուցիչներ հայտնվում են սկանդալների կենտրոնում, սեփական կուսակցի նկատմամբ նման երկակի ստանդարտները փաստում են՝ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ տված խոստումները՝ օրենքի գերակայության մասին իրականում փուչիկ են և հանրությանը խաբելու միջոց։

Սուրեն Մարալչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular