ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 10:00-ն:

«Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական էր տվել մարտի 17-ին: Այս մասին նա հայտարարել էր արտահերթ գործակարգավարական նիստում:

«Հիմա, երբ որ ավագանու ընտրությունները մոտ են ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ»,-ասել էր Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular