ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ պատերազմի զոհերն են այլևս բաժանված նախկինների և ներկաների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն էր: Տարօրինակ էր, որ դրա մասին  ֆեյսբուքյան մի քանի գրառումներով հիշեցրին, այն էլ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչները և քաղաքացիները: Եռաբլուրում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ դրվեց, մի քանի ուղերձներ եղան և վերջ: 


Նիկոլ Փաշինյանը առավոտյան լուսադեմին Եռաբլուր այցելելու սովորություն ունի՝ պաշարում է Եռաբլուրի տարածքը՝ արգելելով լրատվամիջոցների և նույնիսկ որդեկորույս մայերի մուտքը, իսկ ով չի ենթարկվում բռնությամբ են հեռացնում և այնուամենայնիվ գնում, ծաղիկներ խոնարհում 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրմին, լուսանկարվում է, որից հետո միայն հնարավոր է մյուսների մուտքը Եռաբլուր: Հասկանալի է նաև անմահ զոհերի ծնողների արդարացի ցասումը, որ չեն ցանկանում իրենց որդու շիրիմի կողքին տեսնել Փաշինյանին: Ապրիլի 2-ին ոչ միայն Եռաբլուր չայցելեց՝ այլև նույիսկ ծաղկեպսակ չուղարկվեց:


  Քառօրյա պատերազմը Փաշինյանը, շատ էր շահարկում՝ իշխանության գալով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծեց, հետո էլ 44-օրյա պատերազմի հետ զուգահեռներ էր անցկացնում: Քննիչ հանձնաժողովն այդպես էլ հանրությանը չհայտնեց, թե ինչ սխալներ է նկատել, 44-օրյա պատերազմի զուգահեռներում էլ ինքն իր հակափաստարկներում հակասություններ գտավ: Սեպտեմբերյան էսկալացիան էլ ստիպեց լռել «նախկինների» պատերազմի մասին:

2 օրում 224 զոհ և 3 անհետ կորած, իսկ Ապրլյանի ժամանակ 102 զոհ՝ 4 օրում: Սա, իհարկե, ահռելի անդառնալի կորուսների մասին է խոսում, սակայն թվերը վկայում են, որ պաշտպանության լրջագույն խնդիր կա, որ ժամանակին հնարվոր է եղել լուծել: Ապրիլյան պատերազմը և զոհերին մոռացության մատնելով, այս անգամ էլ Փաշինյանը ջրբաժան է գծում նախկինների զոհերի միջև: Նպատակն է հասարակությանն անվերջ լսելի դարձնել սեփական թեզերը՝ չենք կարող, հակառակորդն ուժեղ է, եթե կարող եք, ապա պայքարեք և այլն: Նույնիսկ պատերազմի զոհերն են այլևս բաժանված նախկինների և ներկաների:

Համո Սահյան այս իրավիճակն ավելի դիպուկ է նկարագրել.

«Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:  
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա»:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular