Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու նախարարների քառակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Ապրիլի 3-4-ը Մոսկվայում տեղի են ունեցել քառակողմ խորհրդակցություններ՝ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Նրանք քննարկել են այս երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: