ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ապօրինի գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը բարձր  գնահատեց Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով խորհրդարանական շփումների  և դիվանագիտության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը:

Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Պարույր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular