ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե առաջիկայում իշխանական վենդետա չսկսվի, ապա կարելի է ենթադրել, որ Սիմոնյանի ստելու հավանականությունը մեծանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նախորդ օրը գիշերը բռնության է ենթարկվել վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը։ Այսօր Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն որևէ մեկը բռնության չի ենթարկել, իր վրա չեն հարձակվել։ Հակասությունը մեկնաբանելու համար լրատվականը կապ հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ,  ով ասաց, որ Աշոտ Փաշինյանի հետ կապված իրադարձությունը չեն մեկնաբանում։ Ճշտող հարցին, թե ի՞նչ տրամաբանությունից ելնելով չեն մեկնաբանում և, ի վերջո, ԱԺ նախագա՞հն է ստել է, թե՞ վարչապետի որդին՝ Խաչատրյանը հորդորեց, պարզապես նշել, որ չեն մեկնաբանում։

Կարող է լինել մի քանի վարկած. Ալեն Սիմոնյանը, համաձայնեցնելով «վերադասի» հետ, իր ոչ կոռեկտ պահվածքից հանրությանը շեղելու համար (քաղաքացու վրա թքել)՝ լուրը տարածեց, իսկ Աշոտ Փաշինյանն այս անգամ ցուցադրաբար հրաժարվեց մասնակցել ընտանիքի և Սիմոնյանի գործարքին։ Կար ժամանակ, որ կրտսեր Փաշինյանը պատրաստ էր գերիների փոխարեն հանձնվել, բանակ գնալ, պատերազմի դաշտում նկարվել, գարեջրատանն աշխատել՝ հանուն ընտանիքի փիառի, Ամանորին ընտանիքի անդամների հետ չլուսանկարվել և այլն, բայց այս անգամ որոշեց հերքել ԱԺ նախագահին։

Նաև չի բացառվում, որ ոչ թե Սիմոնյանն է ստում, այլ Աշոտ Փաշինյանը։ Ինչո՞ւ։ Հնարավոր է նրա վրա իսկապես հարձակում եղել է, բայց դա այնպիսի հանգամանքներում է եղել և այնպիսի դրսևորումներ է ունեցել, որի մասին բարձրաձայնելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ։ Նկատենք, որ Սիմոնյանը երեկ սլաքներն ուղղում էր Դաշնակցության կողմը։ Մեզ հետ զրույցում դաշնակցական Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով դեպքին, նշել էր․ «Աշոտ Փաշինյանը, եթե որևէ տեղ, չգիտեմ ինչ հոգեվիճակում ծեծ է կերել, Դաշնակցությունն ի՞նչ կապ ունի։ Սա իշխանությունների կողմից թիրախավորված արշավ է Դաշնակցության դեմ, որը հասկանալի է, քանի որ Դաշնակցությունը նրանց կոկորդին է  մնացել»։

Եթե առաջիկայում իշխանական վենդետա չսկսվի, կոնկրետ մարդկանց դեմ, գուցե նաև ոչ իրավական հարթությունում, ապա կարելի է ենթադրել, որ Սիմոնյանի ստելու հավանականությունը մեծանում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular