Աքարը հայտարարել է, որ Հունաստանի հետ վիճելի հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կողմ է իր հարեւան և ՆԱՏՕ-ի գործընկեր Հունաստանի հետ հարաբերություններում առկա տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելուն։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը՝ հույն գործընկեր Նիկոս Պանայոտոպուլոսի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հունաստանն առաջին երկրներից էր, որը մեզ զանգահարեց երկրաշարժերից հետո և օգնություն առաջարկեց: Նա կարևոր ներդրում ունեցավ աղետի գոտում փրկարարական աշխատանքներում: Մենք հանդես ենք գալիս մեր երկրների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու և Էգեյան ու Միջերկրական ծովերը «խաղաղության ծովի» վերածելու օգտին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Բանակցություններն անցկացվել են Հաթայ նահանգում, որը մեծապես տուժել է փետրվարյան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերից։
Թուրքիան և Հունաստանը բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին՝ Էգեյան ծովում տարածքային ջրերի և օդային տարածքի հետ կապված վիճելի հարցերի պատճառով։