ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյա Սարգսյանի նոր նշանակումը խառնել է Ավինյանի և կողմնակիցների հաշվարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Այդ փաստը հերթական անգամ կասկածներ է առաջացրել «Քաղաքացիական պայմանագրում»՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրություններում իսկապես Տիգրան Ավինյանն է լինելու ՔՊ թեկնածուն, թե Նիկոլ Փաշինյանը կրկին նուրբ խաղ է խաղում կուսակիցների հետ։

Արդյո՞ք չի թողնում, որ Ավինյանը ոտքի տակ ընկնի, փորձի վիճարկել վարչապետի իշխանությունը, հետո էլ հայտարարեն, թե նրա վարկանիշը բավարար չէ Երևանի քաղաքապետ ընտրվելու համար և այլ անձի առաջադրեն։ Նույնիսկ չեն բացառում, որ Փաշինյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կրկին առաջադրի Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։

Խնդիրն այն է, որ Հրաչյա Սարգսյանի հովանավորը Աննա Հակոբյանն է, որը պարբերաբար լոբբինգ է անում նրա համար, նաև դեմ է Տիգրան Ավինյանի թեկնածությանը։ Դեմ է նաև Փաշինյանը, որը, թեպետ դեռ ձայն չի հանում, բայց վախենում է թե՛ Ավինյանի ազդեցության աճից, թե՛ նրա շտաբի հնարավոր պետ Արսեն Թորոսյանից։ Տիգրան Ավինյանի մոտ էլ նյարդային շարժումներ են սկսվել, չի բացառում անակնկալը անկանխատեսելի ղեկավարի կողմից։

Փաշինյանը սկսել է լուրջ ինտրիգներով զբաղվել սեփական քաղաքական թիմի մեջ։ Դա են վկայում թե Ալեն Սիմոնյանի դեմ արշավը, որին «փուռը տալու» համար անգամ անձնական թերթն ու սեփական որդուն օգտագործեցին, նաև Տիգրան Ավինյանի կողմնակիցների ձերբակալությունները, որոնք ուղիղ վտանգում են քաղաքապետի թեկնածուին և առողջապահության նախկին նախարարին։ «Քաղաքացիական պայմանագրում» վտանգավոր են համարում Փաշինյանի այս վարքը, գիտակցում են, որ որքան էլ նվիրված և հավատարիմ լինեն, ամեն րոպե կարող են հայտնվել իավապահների հետաքրքրությունների տիրույթում, ինչու ոչ՝ ձերբակալվել։ Հիմնական խնդիրը, թե ինչու են Ավինյանը, Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը հայտնվել Փաշինյանի թիրախում։

Բանն այն է, որ երեքն էլ սերտ կապեր ունեն դրսի ուժերի հետ, դեմ չեն գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանին։ վերջինս էլ, տեղեկություններին տիրապետելով, նյարդային ցնցումների մեջ է հայտնվել, փորձում է ամեն կերպ թուլացնել նրանց ազդեցությունը։

Կարինե Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular