ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի նպատակները միայն Արցախն ու Սյունիքը չեն, վերջնանպատակն ավելի հեռուն է. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավել լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, սակայն, սրան զուգահեռ, վերջերս Իրանում բացվեց Ադրբեջանի դեսպանություն: Դժվար է կանխորոշել, թե որոնք կլինեն այս 2 երկրների հետագա գործողությունները, սակայն կիզակետում կրկին Հայաստանն է:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանն անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին և նշել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է որդեգրի Հայաստանը ստեղծված իրավիճակում:

Վերջինիս խոսքով՝ այս պարագայում Իրանը ՀՀ-ի համար հանդիսանում է բնական դաշնակից, որովհետև համընկնող շահերը կրկին գերակայում են ու խոսքը թե՛ միջանցքի, թե՛ Սյունիքի մասին է: Սա նշանակում է, որ նրա հետ հարաբերությունների զարգացումը հայկական կողմի համար կարևոր և առաջնային խնդիր է:

«Ելնելով նաև Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների իրավիճակից՝ Հայաստանն այնպես պետք է անի, որ իր խոսքն ու տեսակետն առավել հասանելի դառնա իրանական դաշտում: Ներկայումս իրանական դաշտում կան բազում փորձագետներ, որոնք բավականին հայանպաստ դիրքորոշումներ են արտահայտում և իշխանություններից էլ պահանջում ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել Ադրբեջանի նկատմամբ: Այս համատեքստում, ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր է մեր խոսքը լսելի դարձնել, այսինքն՝ իրանական կողմին պետք է հասնի այն միտքը, որ Սյունիքի հարցը սկսվում է Արցախից և ԼՂ պատերազմը միայն նրանով չէր պայմանավորված, որը վկայում է այն մասին, որ Բաքվի նպատակները միայն Արցախն ու Սյունիքը չեն, վերջնանպատակն ավելի հեռուն է՝ դեպի Իրան»,- ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular