ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Էրդողանի ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, նա կշարունակի հավասարակշռված քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը։

«Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ անդրադարձանք երկկողմ հարաբերություններին, ի սկզբանե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ՄԱԿ-ի շրջանակներում չէ, մենք չենք միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց միևնույն ժամանակ մենք շարունակում ենք մեր աջակցությունն Ուկրաինային՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականությունը, մենք մինչ այժմ իրականացրել ենք այս հավասարակշռված քաղաքականությունը և կշարունակենք իրականացնել այն»,- ասել է Կալընը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular