ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհրաբ Մնացականյանը 5 ժամ հարցաքննվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» լրատվականի տեղեկություններով Զոհրաբ Մնացականյանը 5 ժամ հարցաքննվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Տեղեկությունը լրատվականի հետ զրույցում հաստատեց Զոհրաբ Մնացականյանը, իսկ հարցերին թե ինչո՞ւ է համաձայնել գնալ հանձնաժողով և մասնավորապես ի՞նչ տեղեկություններ է փոխանցել, նշեց, որ չի մեկնաբանում։

Նկատենք, որ թեմային Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինիս խոսքով՝ հարցաքննության արդյունքում հաջողվել է բավականին կարևոր տեղեկություններ ստանալ հանրապետության  արտաքին քաղաքական դիվանագիտության վիճակի, բանակցային գործընթացի ինչ պայմանավորվածություններ է ընդունել պաշտոնը ստանձնելիս և արդյոք դրանք ազդել են պատերազմի մեկնարկի վրա։

Քոչարյանը, սակայն չի պատասխանել, արդյո՞ք տրված հրահանգներն ազդել են պատերազմի վրա՞, թե՞ ոչ կարևորագույն հարցին։ Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո հրաժարական տվեց։

Նկատենք, որ ըստ մեր տեղկությունների՝ այս պահին նույն հանձնաժողովում մի քանի  ժամ է հարցաքննվում է պատերազմի ժամանակ միչև վիրավորվելը ՊԲ հրամատար եղած Ջալալ Հարությունյանը։

Ընդդիմադիր գործիչները կամ իշխանության հետ հակասություններ ունեցող անձինք հրաժարվում են դռնփակ ձևաչափով պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին՝ չվստահելով իշխանությանը և  տեսակետ հայնտելով, որ իրենց խոսքը կարող են օգտագործել այն նպատակներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular