ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանը գոհ է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում Հայաստանի շարունակական շահագրգռվածությունից։ Մոսկվան համոզված է, որ այս քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Դրան պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։

Նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Հենց որ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Զախարովայի խոսքով՝ գնդակը Երեւանի դաշտում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular