ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան գործող սպասարկման կետեր. ԱՀ Տեղեկատվական շտաբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 3-ից ժամը 15:00-ից մինչ ապրիլի 5-ը ժամը 18:00-ն կտրոնների սպասարկման կետերի կողմից տրամադրվել է արդեն նախորդ փուլում Ստեփանակերտում բաժանված կտրոնների թվի 64%-ն, վաղը ` ապրիլի 6-ին, բոլոր սպասարկման կետերը նույնպես կաշխատեն, իսկ ապրիլի 7-ից արդեն սպասարկման կետերը կփակվեն, բայց ապրիլի 7-ից մինչ ապրիլի 14-ը կգործի հերթապահ մեկ կետ` Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի վարչական շենքում(հասցե՝ Ազատամարտիկների 39)՝ ոչ աշխատանքային օրերին մինչև օրվա ժամը 13:00-ն, իսկ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից 18:00-ն:  Այս մասին հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:

«Խնդրում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան կտրոնների գործող սպասարկման կետեր։

Ստորև կարող եք ծանոթանալ Ստեփանակերտում ապրիլի 6-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկին՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

 
  • ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծ 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 10:00-13:00, 14:00-17:00,
  • ԱրՊՀ , 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9:00-10:00, 11:00-13:00, 15:00-18:00,
  • Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00,
  • ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` աշխատում է 9:00-11:00, 12:00-15:00, 16:00-18:00»,- ասվում է հաղորդագրությունում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular