Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն հայ–թուրքական հարաբերությունների վերականգնման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 6-7-ը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ բանակցություններին։ Մանրամասները հասանելի են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում։
«Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը, տրանսպորտային կապերի և հաղորդակցության ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը.», - ասվում է հայտարարության մեջ։