ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմանդիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա ընդգծել է, որ որոշում ունեն ընտրություններին մասնակցել հենց կուսակցության անդամներից կազմված թիմով և հերքել շրջանառվող տեղեկությունները, թե կուսակցության քաղաքապետի թեկնածուն պետք է լիներ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ նման քննարկում ընդհանրապես չի էլ եղել։ Պահելով ինդրիգը՝ կուսակցության համահիմնադիրը նշել է, թե քաղաքապետի թեկնածու կլինեն կամ ինքը, կամ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Թերևս «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին ամենաշատն է մտահոգում գործող վարչախմբին։

Փաշինյանական իշխանությունը հստակ գիտակցում է նման զարգացման վտանգը իրենց իշխանության համար և դա է պատճառը, որ որոշել են առայժմ արտահերթ ընտրությունների չգնալ և մինչև սեպտեմբեր ձգձգել Երևանի քաղաքապետի ընտրությունները, մինչ այդ հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի։ Ավելին, որպեսզի ամեն ինչ օրենքով լինի, ավագանու «Իմ քայլը» դաշինքը նույնիսկ հետաքրքիր մարտավարություն է որդեգրել։

Մասնավորապես, օրենքը պահանջում է քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց ձևական ընտրություն անցկացնել օրենքի պահանջի հետևելու համար, և Երևանի ավագանին ապրիլի 11-ին արտահերթ ընտրության օր է նշանակել, միաժամանակ հայտարարել, թե «Իմ քայլը» խմբակցությունը ընդհանրապես չի մասնակցելու և այս կերպ ամսեամիս ձգելով, հասցնելու են ընտրությունների ժամանակը մինչև սեպտեմբեր։

Նորայր Վարդապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular