ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի ուղղությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանից Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակվել են, ամենայն հավանականությամբ, պաղեստինյան ճամբարներից, ՌԻԱ Նովոստիին ասել է լիբանանցի խորհրդարանական Քասեմ Հաշեմը։

«Լիբանանից սահմանափակ թվով հրթիռներ են արձակվել, մինչդեռ Իսրայելը պատասխանել է լայնածավալ հարձակմամբ՝ ավելի քան 90 հրթիռ»,- ասել է Հաշեմը:

Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմի իրադարձությունների»։

Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին, որ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ 34 հրթիռ է արձակվել:

Զինված ուժերի մամուլի ծառայությունը նշել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է որսալ 25 հրթիռ, ևս հինգն ընկել են Իսրայելում, ևս չորսի մասին տեղեկությունը ճշտվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular