ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախվել են Վանաձոր-Գյումրի երթուղու մարդատար գազելն ու վերամբարձ կռունկը. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզում` Վանաձոր–Գյումրի ճանապարհին, մարդատար գազելն ու վերամբարձ կռունկը բախվել են, ինչի հետեւանքով կան վիրավորներ։ Տեղեկանում ենք ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Միջադեպը եղել է ապրիլի 6-ին, ժամը 17:20-ի սահմաններում։

«Վանաձորի Շիրակի խճուղում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Դ․ Չ․) բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Խ․ Հ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Լ․ Ա․-ն (ծնված 1990-թ․) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը։Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով` գազելը սպասարկում է Վանաձոր-Գյումրի թիվ 430 երթուղին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular