ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղ գյուղի հայկական անցակետը ճեղքեցինք. զոհվածի մայր. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:

«Առաջինը հայկական անցակետն էր, որտեղից մեզ թույլ չտվեցին անցնել, մենք կարողացանք ճեղքել: Դրանից հետո ադրբեջանական նոր պոստ է դրվել բլուրի վրա, որը հսկում է մեր ճանապարհը»,- ասաց զոհվածի մայրը:

Մելիքյանը նշեց, որ իրենք այժմ վերադարձել են Տեղ գյուղ. «Թույլ չտվեցին, որ մենք գնանք Լիսագոր»:

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին զոհվածների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ մտադիր էին այնտեղից երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել էին, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular