ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարն իր ոլորտները թողած՝ զբաղվում է պարեկների հարցերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը բուռն քննադատությունների թիրախ է դարձել սոցցանցային տիրույթում, նախարարին մեղադրում են ընդհուպ անգրագիտությունը խրախուսելու մեջ։ Ժաննա Անդրեասյանը գրել է, թե առաջիկայում կանայք ունենալու են առաջնահերթություն՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու համար։

«Որպես ամեն օր որոշ ժամանակ խցանումների մեջ անցկացնող մարդ՝ չգիտես ինչու կարծում եմ, որ եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից։ Խնդրում եմ լինեք նախաձեռնող, ձեր ձեռքը վերցնեք այս կարևոր ոլորտը, որից կշահենք բոլորս»,- նշել է նա։

Թե այդ գրառման տակ, թե առանձին գրառումներով օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում, որ ԿԳՄՍ նախարարն իրեն վստահված ոլորտները համակարգելու, այդ ոլորտների աշխատակիցներին խրախուսելու փոխարեն կոչ է անում ընդգրկվել մի կառույցում, որտեղ ընդունվելու համար, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքով, կրթություն բնավ էլ անհրաժեշտ չէ։

Ընդ որում, նույն այդ պարեկներն օրումեջ խայտառակվում են, և Հայաստանում անգրագիտության, քաղաքացու հետ հակաօրինական շփման սիմվոլ են դարձել։ Թերևս, մինչ այս գրառումը շատերին թվում էր, որ ԿԳՄՍ նախարարը դրականորեն տարբերվում է իշխանական թիմի իր գործընկերներից, համեմատա ավելի լավ է պատկերացնում յուր պարտականությունները, ի տարբերություն փողոցից կաբինետներ հասած այլ նիկոլականների, գոնե նորմալ կրթություն ստացել, աշխատանքային լուրջ փորձ ունի։ Միգուցե, Նիկոլ Փաշինայնի հետ ամենօրյա շփումն է նման դեգրադացիայի պատճառը։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular