ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների դիմակայությունը

ՍՊՈՐՏ

Աստանայում այսօր տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու և չինացի Դին Լիժենի միջև եզրափակիչ մրցաշարի բացման արարողությունը: Վիճակահանությամբ կորոշվի, թե ապրիլի 9-ին կայանալիք մեկնարկային տուրում որ շախմատիստն է խաղալու սպիտակ խաղաքարերով:

Աշխարհի նոր չեմպիոնին որոշելու համար մրցաշարում կանցկացվի 14 տուր: Յուրաքանչյուր 2 տուրից հետո մրցաշարի մասնակիցներին հանգստյան օր կտրամադրվի: Հավասար արդյունքի դեպքում աշխարհի չեմպիոնը կորոշվի արագ շախմատի լրացուցիչ մրցաշարում:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն վերջինս հրաժարվել էր մրցել ռուսաստանցի գրոսմայստերի հետ և այդ իրավունքը ստացել էր հավակնորդների մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular