ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Մհեր Արղամանյանը կասկածի տակ է դրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սույն գրությունը և հրապարակված տեսանյութը պարունակում է տեղեկատվություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանի կողմից արգելված արարք կատարելու փաստի վերաբերյալ:

Այսպես. 2023 թվականի ապրիլի 6-ին Գործի համար: ԵԴ/0612/01/21 դատական նիստի ժամանակ դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնելով դիրքորոշում արդարացված, սակայն ՀՀ դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դեռևս մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացառկի հայտարարությանը հրապարակայինորեն կասկածի տակ է դրել «Մատաղիսի գործով» արդարացման դատական ակտերը: Մասնավորապես` դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնել է հետևյալը մեջբերում եմ. «Կապված իմ նախագահությամբ հայտնի  «Մատաղիսի գործով» կայացրած  դատական ակտի հետ հարգելով և ընդունելով վերադաս դատարանի որոշումը ես որպես անձ, որպես դատավոր մնում եմ նույն կարծիքի ինչը, որ շարադրված է եղել իմ նախագահությամբ կայացված դատական ակտում»: ․․․Երիտասարդների խախտված իրավունքների վերաբերյալ դատական ակտ է կայացրել նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանը և ճանաչելով Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի իրավուքները խախտված Հայաստանի Հանրապետությանը տուգանել է 50 հազար եվրո գումարով:

 Այսինքն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանը ոչ միայն ձեռնպահ չի մնացել դիրքորոշում հայտնելուց օրինական ուժ ստացած դատական ակտերի վերաբերյալ, այլ դեռ ավելին այդ դատական ակտերը դրել է կասկածի տակ»:

Սա դատավորի էթիկային և վարքուկանոնի կոպտագույն խախտում է։ Իսկ արդյո՞ք ԲԴԽ-ն այս դատավորի լիազորությունները ևս կդադարեցնի։ ԲԴԽ-ն լիազորությունների դադարեցման որոշում է կայացնում է զուտ այն դեպքում, երբ դատական ակտերն ուշ են ուղարկում կողմերին։ Վերջերս էլ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին այն հիմքով, որ պաշտպանող գրառում էր կատարել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ և, ըստ ԲԴԽ-ի, կասկածի տակ էր դրել ԲԴԽ օրինական դատական ակտը։

Հիմա Մհեր Արղամանյանը կասկածի տակ է դնում, ոչ միայն իր վերադաս ատյանի, այլև՝ ՄԻԵԴ որոշումը, բայց իշխանության «սրտի դատավորների» ցուցակում գրանցված Արղամայանի խոսքը, հավանաբար չեն էլ նկատի։

Իսկ ո՞վ է դատավոր Մհեր Արղամանյանը: Նա 1999 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Դատավորի հայտարարագրում 2011 թվականից ի վեր միայն աշխատավարձից ստացած եկամուտն է, փոխկապակցված անձինք՝ կինը՝ Նարինե Մկրտչյանը, և որդին՝ Դավիթ Արղամանյանը, ոչինչ չեն հայտարարագրել:

«Հիմնադիր խորհրդարանը» դժգոհում էր, որ նա անփոփոխ է թողել իր անդամներ Պավել Մանուկյանի ու Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը:

2012 թվականին նոյեմբերին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խայտառակություն որակեց ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) չորս ակտիվիստների ազատազրկման դատավճիռն անփոփոխ թողնելու՝ Արղամանյանի և մեզ քաջ հայտնի Արմեն Դանիելյանի որոշումը՝ հիշեցնելով, որ նրանք տարիներ առաջ ավելի խայտառակ վճիռ կայացրել էին աղմկահարույց «Մատաղիսի գործով»: Նրանք խստացրել էին «Մատաղիս»-ի գործով առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված 3 երիտասարդների պատիժը և ցմահ դատապարտել: Այնինչ շուտով վճռաբեկը գործը կարճեց և երիտասարդներին ազատ արձակեց: Իսկ դատական սխալների համար եվրադատարանը 50 հազար եվրոյի որոշում կայացրեց ընդդեմ ՀՀ-ի:

Մհեր Արղամանյանը 2019թ. մարտի 18-ին մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը։ Սա ուշագրավ էր, քանի որ այդ գաղտնալսման մեջ խոսք էր գնում Ռոբերտ Քոչարյանին «ուզած-չուզած» կալանավորման մասին:

Ի դեպ, 2012 թվականի մարտի 16-ին արդարադատության խորհուրդը Մհեր Արղամանյանին հայտարարել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկմամբ: Ուշագրավ վարքագիծ է դրսևորում նաև դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր, ապա մինչդատավարական գործերով դատավոր է նշանակվել։ Հենց նա էլ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում մշտապես հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: 2019թ. սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին և այդ մասին տեսանյութ տեղադրել իր էջում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանելուց և ազատ արձակելուց հետո տեղադրել է «Rob in zon» գրառումը՝ այդպես դիրքորոշում հայտնելով: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների մուտքերը շրջափակելու մասին, կրտսեր Արղամանյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները փնտրելու վրա ժամանակ չծախսեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular