ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարգարա» անցմակետի բացումը կախված է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից. թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ Կառավարության նիստից հետո, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներն սկսվել են։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրատյանն ասում է, որ այդ ծրագրի իրականացումը մեծապես կախված կլինի Թուրքիայի դիրքորոշումից և այն հանգամանքից, թե արդյոք Թուրքիան գոհ կլինի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, թե ոչ:

«Եթե բանակցային գործընթացն ընթանա Ադրբեջանի սցենարով ու մաքսիմալիստական պահանջներով, ապա թուրքական կողմը կգնա անցակետի վերջանական աշխատանքների իրականացմանը, հակառակ դեպքում՝ հավանականություն կա, որ այս ծրագիրը կձախողվի, որովհետև Թուրքիան ամեն կերպ կձգձգի գործընթացը, մինչև ճնշումները, իրենց ընկալմամբ, արդյունք տան, որը, սակայն, կարծում եմ՝ չի լինի»,- ասում է նա:

Վերջինս կարծում է՝ նախատեսված 2 ծրագրերը՝ անցակետի բացումն ու օդային ճանապարհի գործարկումը, մաքսիմալն են, որը Թուրքիան պատրաստ է անել՝ սպասելով հայ-ադրբեջանական բանակցությունների հետագա զարգացմանը:

«Ըստ իս, եթե բանակցային գործընթացն ընթանա ադրբեջանական սցենարով` նման նոր ծրագրեր կլինեն, հակառակ դեպքում՝ այս 2 ծրագրերն էլ կարող է չիրականացվեն կամ արվեն մասամբ: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կապում են հայ-ադրբեջանականի գործընթացի հետ»,- նկատում է նա:

Քաղաքագետի համոզմամբ՝ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, որն արդեն 30 տարի է, ինչ կա: Այս մասով իրենք ևս իրենց աջակցությունն են առաջարկել և միջնորդել:

«Կարծում եմ՝ ամերիկացիներն այս մասով կշարունակեն շահագրգռված լինել ու հետագայում Թուրքիայի վրա ճնշումը, ըստ երևույթին, կուժեղացվի: Այս պարագայում Ռուսաստանը որոշ չափով համագործակցում է թուրքական կողմի հետ և իր համար ևս կարևոր է հայ-թուրքական գործընթացը, որպեսզսի այն ենթակառույցները, որոնք կան տարածաշրջանում, սկսեն գործել»,- կարծում է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular