ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիրը Տեղ գյուղով չի սահմանափակվում, ավելի օրհասական է ԼՂ վիճակն ու Ջերմուկի հատվածում եղած խնդիրները. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնի է, Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել, որը, ըստ իշխանության հայտարարության, վերահսկողության տակ է և կատարվում են համապատասխան աշխատանքներ: Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Տեղ գյուղում ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով և՛ բանակն է իրենց կողքին, և՛ մեր ուժային բոլոր կառույցներն անելիք ունեն, և՛ նաև Տեղ գյուղում բնակվող մեր բնակչությունը անելիք ունի՝ նախ այնտեղ ապրելով»:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ իրավիճակն ակնհայտ է, որն էլ իրենից ենթադրում է որոշակի գործողություններ: Ինչպես տեսանք, ադրբեջանցիներն արդեն իսկ խախտել են հայկական կողմի հետ ունեցած պայմանավորվածությունն ու ավելի շատ են առաջ եկել սահմանում:

«Ինչ խոսք, Տեղ-Կոռնիձոր հատվածի բնակչությունն ինքն առաջին հերթին պետք է աշխատանքներ իրականացնի և չկոտրվի այս մասով, սակայն իշխանություններն էլ պարտավոր են իրենց պաշտպանության տակ վերցնել այդ հատվածն ու հարցը լուծել: Այլ բան է, թե այդ հարցի լուծման համար բավարար ռեսուրսներ կան, թե ոչ»,- ասում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ դժվար թե այդտեղ որևէ առանձնահատուկ բան տեղի ունենա: Ըստ որոշ տեղեկությունների` ադրբեջանական կողմը որոշ չափով հետ է գնացել, սակայն  ոչ ամբողջապես:

«Ակնհայտ է, որ միայն այս հատվածով հարցը չի լուծվելու: Մենք ունենք շատ ավելի լուրջ հատվածներ՝ Վարդենիսի և Ջերմուկի հատվածները, ու այս մասով դրանք պետք է համակարգված լուծում ստանան, իսկ դրա լուծումը, եթե ոչ ուժային, ապա դիվանագիտականն է: Եթե ընդհանուր խնդիրը վերևից լուծվի, այսինքն՝ ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված սահմաններից, ապա սույն իրավիճակն ինքնին կհանգուցալուծվի: Խնդիրն այդտեղով չի սկսվում և չի ավարտվում, ավելի օրհասական է Արցախի վիճակն ու լուրջ խնդիրներ կան Ջերմուկի հատվածում, միայն Տեղ գյուղում հարցը լուծելու մեխանիզմներ գոյություն չունեն, խնդրի լուծման մեխանիզմն ամբողջական է»,- նկատում է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular