Վիգեն Սարգսյանը պարզաբանում է` ծխախոտ չտրամադրելու մասին որոշումը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Պնախարար Վիգեն Սարգսյանը ներկայացնելով օրակարգային իր հարցը, խոսեց երեկ մամուլում բուռն քննարկման արժանացած զինծառայողների ծխախոտային բավարարումը պարենային բավարարման ցանկից հանելու որոշումից:
Պարզաբանելով վերոնշվածը նախարարը նշեց, որ խոսքը վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին, քանի որ ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը դեռ տարիներ առաջ փոխհատուցվել է գումարով.
«հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ դիրքերում գտնելու ընթացքում պայմանագրային զինծառայողին, մենք առաջարկեցինք այդ նույնը գումարը ավելացնել նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք ովքեր չեն ծխում չխրախուսվեն ծխելու, իսկ ծխողներն էլ կարողանան ընտրել իրենց համար ցանկալի ծխախոտը կամ այդ գումարը իրենց ցանկությամբ օգտագործել այլ նպատակով» :