ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» ամեն օր նիստեր է անելու, որ ճշտի անելիքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը այս շաբաթ մեկնարկելու է հերթական քառօրյան, ընդ որում, չափազանց ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և «Քաղաքացիական պայմանագիրը» մի շարք հարցերի շուրջ չգիտի, թե ինչպես պետք է վարվի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր երեկոյան և վաղվանից ամեն օր Նիկոլ Փաշինյանը նիստեր է գումարելու խմբակցության պատգամավորների մասնակցությամբ, նրանց թե՛ ներքաղաքական հարցերում, և թե՛ արտաքին հարցերում հանձնարարություններ տալու համար։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը կարծում է, թե իր խմբակցությունը ձեռքից գնացել է և հստակ չի հասկանում, թե ինչ պետք է անել տարբեր հարցերում։ Կարևոր հարցերից մեկը, Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպով, դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքն է լինելու։

ՔՊ-ն առայժմ վերջնականապես չի որոշել, թե ինչ են անելու դաշնակցական պատգամավորի հետ, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի հանձնարարությամբ գլխավոր դատախազն արդեն իսկ պատրաստել է հարցն Ազգային ժողով բերելու տարբերակ, և հնարավոր է, որ հենց այսօր կայանալիք խորհրդի նիստում որոշեն Մհեր Սահակյանի դեմ քրեական հետապնդում սկսելու։ Ամեն դեպքում, իշխանությունը պատրաստ է նաև այդ զարգացմանը։ 

Որոշ պատգամավորներ Փաշինյանին դիմել են Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցում։ Այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ հարցն է քննարկելու, չի բացառվում, որ Սիմոնյանին տեղում ստիպեն հրաժարական տալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Թեև այդ պաշտոնի համար հավակնում է Հայկ Կոնջորյանը, սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին կուսակցափոխ լուսավորականը որևէ շանս չունի Ազգային ժողովի նախագահ դառնալու։ Թեև Փաշինյանը նրան վերջին շրջանում սկսել է շատ վստահել, անգամ կանչում է անվտանգության խորհրդի ընդլայնված նիստերին։ ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում են Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Սեփական ամբիցիաների մասին կուսակիցների մոտ արտահայտվել են նաև Արսեն Թորոսյանը ՝ դրանով ծիծաղի բավականին լուրջ ալիք բարձրացնելով։

Մարատ Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular