ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է. Պատճառներից մեկը դեսպանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է 80-ից մինչև 42 %։ Սա է ցույց տվել հենց Ռուսաստանի դեսպանատան պատվերով իրականացված փակ հարցումը, որի տվյալները հասանելի են դարձել միայն ռուսական կողմի ներկայացուցիչներին, ուղարկվել է նաև Կրեմլ։ Կրեմլում չափազանց լուրջ վերապահումներ ունեն Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ինչպես նաև տեղում աշխատող տարբեր ռեզիդենտների վարքի վերաբերյալ, կարծում են, որ Կոպիրկինը ոչ թե առաջ է մղում Ռուսաստանի շահը, այլ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է փաշինյանական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների հետ, ավելին՝ նրա վերջին հարցազրույցն էլ «կրակի վրա յուղ է լցրել»։ 

Կոպիրկինը հայտարարել է, թե Հայաստանում ռուսական ներդրումների կուտակման ծավալը հասել է 2 միլիարդ դոլարի և դա 40 %-ն է կազմում բոլոր ներդրումների ընդհանուր ծավալի, ընդ որում, Սերգեյ Կոպիրկինը ներդրումներ ասելով նկատի է ունեցել նաև Ռուսաստանից ռելոկանտների Հայաստան բերած փողը, որանք ավելի շատ բանկային և գումարային միջոցներ են, սակայն դրանք որևէ դրական ազդեցություն չեն գործում Հայաստանում արդյունաբերության կամ այլ զարգացման վրա։ Ընդամենը ռելոկանտները որոշակի գումար են ծախսում իրենց կեցության, սնունդի և հաճույքների համար։ Բացվել են մեծ քանակությամբ նոր ընկերություններ, այդ թվում՝ ռելոկանտների մասնակցությամբ։ Մի քանի անգամ ավելացել են դրամային տրանսֆերները դեպի Հայաստան,- գլուխ է գովել Կոպիրկինը։ 

Նշենք, որ թե՛ Փաշինյանը, և թե՛ Կոպիրկինը գրեթե նույն բանն են անում, հայտարարում են, որ ներդրումներն աճել են և դա ներկայացնում են որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առհավատչյա։ Այն, որ երբ Նիկոլ Փաշինյանն է գլուխ գովում, հասկանալի է, փորձում է հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե ինքը հակառուսական չէ, ընդհակառակը, աջակցում են հայ-ռուսական հարաբերություններին, բայց, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն է գլուխ գովում ռելոկանտների հաշվին, տպավորություն է ստացվում, թե պատերազմը միտումնավոր են սկսել Ուկրաինայում, որպեսզի հազարավոր մարդիկ փախչեն այդ պատերազմից և տեղափոխվեն Հայաստան։ Կոպիրկինի հայտարարությունը ուղիղ հարվածում է Ռուսաստանի շահերին, ավելին, նրանց Ռուսաստանից հանված ցանկացած դոլար և ռուբլի, հեռացած ցանկացած բարձր որակավորման աշխատակից պետք է, որ մտահոգեր Ռուսաստանի դեսպանին, այլ ոչ թե նրան գլուխ գովելու հնարավորություն տար։ Միգուցե հենց այսպիսի դեսպաններ են ուղարկում Հայաստան և այլ երկրներ, նման ներկայացուցիչներ ունեն, որ Ռուասատանի նկատմամբ դրական վերաբերմունքն էլ նվազում է, իսկ տարատեսակ «Կոպիրկիններն» էլ դառնում են ոչ թե իրենց երկրի, այլ հյուրընկալ երկրի աֆտորիտար վարչախմբերի ներկայացուցիչները։

Բաբկեն Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular