ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական պատգամավորի «փնթի կռուտիտը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների և պաշտոնյաների անսկզբունքայնության մասին է խոսում սեփական խոսքից «թռնելու» նրանց՝ արդեն ավանդույթ դարձած վարքը։Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կասկադում դաշնակցական երիտասարդի հետ ունեցած միջադեպից հետո, երբ Սիմոնյանը նախ հայտարարել էր, թե երևանցի տղա է և լավ է արել, հետո էլ ներողություն էր խնդրել իր կատարած արարքի համար, պարզվում է, որ ԱԺ նախագահը միայնակ չէ։

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանին թե՛ առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանները պարտավորեցրել են ներողություն խնդրել պատգամավոր Թագուհի Թովմասյանից։ 2021 թվականին, երբ դեռ Լենա Նազարյանը ԱԺ փոխնախագահ էր նա ԱԺ դահլիճում՝ նիստերից մեկի ժամանակ Թովմասյանի ելույթին արձագանքել էր քթի տակ ասված «իդիոտկա» բառով։ Նրա խոսքը տարածվել էր, քանի որ բարձրախոսը միացված էր եղել և այն լսել էին բոլորը։ Արդեն դատարանում Լենա Նազարյանը արդարացել է, թե «իդիոտ» բառը հունարենից նշանակում է մեկուսացված մարդ։

Դատարանն նրա այս ստուգաբանությունը հիմք չի ընդունել և պարտավորեցրել է հրապարակային կերպով ներողություն խնդրել, նույնիսկ տեքստն են գրել և տվել Լենա Նազարյանի ձեռքը։ Այժմ էլ գործն ընթանում է վերաքննիչ դատարանում, Լենա Նազարյանը համառորեն չի ցանկանում ներողություն խնդրել իր անզուսպ վարքի համար։ Թերևս հնարավոր է, երբ քաղաքական գործիչները որևէ մեկի մասին վիրավորանք են հայտնում, ապա և տարրական պարկեշտությունը պարտադրում է կամ ներողություն խնդրել, կամ էլ հայտարարել, որ ասել են, ճիշտ են արել, փոխարենը Լենա Նազարյանը համառորեն հրաժարվում է թե՛ ներողություն խնդրելուց և թե՛ ժողովրդական լեզվով ասած՝ «փնթի կռուտիտ» է լինում։

Ժամանակին հայտնի բնապահպան և այդ հողի վրա պատգամավորական մանդատ ու պաշտոն ստացած Նազարյանի համար թերևս անսկզբունքայնությունը միայն այս հարցում է, որ դրսևորվում է։ Նազարյանը հայտնի է նրանով, որ միջազգային կառույցների մի քանի նիստերի ժամանակ ներխուժել էր և բնապահպանական խնդիրների շուրջ իր տեսակետներն էր հայտարարել, իսկ արդեն փաշինյանական իշխանության կազմում Լենա նազարյանը երբեք և որևէ անգամ , որևէ բնապահպանական կամ մարդու իրավունքների թեմայով ելույթ չի ունեցել։ Ավելին, 2021 թվականից հետո մինչ օրս ձկան պես լուռ է։ Մեկ այլ պաշտոնյայի պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացված, ապա և մանդատ ստացած իր ամուսնու հետ վայելում է իշխանական կերակրատաշտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular