ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար. Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է՝ Ադրբեջանը բռնազավթված Ջրականի տարածքում, Իրանի հետ սահմանի մոտակայքում զորավարժություններ է անցկացնում։

«Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։

Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածել  այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտու»,- Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular