ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ՔԿ-ում է․ քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը

ԻՐԱՎՈՒՆՔ

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն այս պահին Քննչական կոմիտեում է։ Այս մասին հայտել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է։ Այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular