ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել Սուրեն Պապիկյանին
ԻՐԱՎՈՒՆՔԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին եւ պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով Դատական-տեղեկատվական համակարգին։
Գալստյանը պահանջում է, որ դատարանը «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը եւ 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը վերացնի:
Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։