ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը՝ բռնապետության ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև գործող վարչախմբի դեմ հանրային լայն բողոքի դրսևորումները, առանձին միջադեպերը, երբ իշխանության ներկայացուցիչները պարզապես հանդիպում են ընդդիմության և հասարակ քաղաքացիների թիրախում, Նկոլ Փաշինյանին ստիպել են լայնածավալ իրավական «բեսպրիդելի» դիմել և բոլոր միջոցներով պատժել կամ գործեր հարուցել տարբեր անձանց նկատմամբ, ովքեր հանդգնում են քննադատել կամ «մի ապտակ» հասցնել գործող իշխանությանը։ 


Երեկ Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ մի կին անձրևանոց է նետել։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։ Փողոցների խաչմերուկում Փաշինյանին է մոտեցել 47-ամյա մի կին և նրա վրա նետել իր ձեռքի անձրևանոցը։ Կնոջն անմիջապես հեռացրել են, ձերբակալել և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի հոդվածով քրեական վարույթ նախաձեռնել։ Ի դեպ, Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է, Մալիշկայում վարձով է բնակվում։


Երեկ նաև հայտնի է դարձել, որ քրեական գործեր են հարուցվել լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ, ով դատական ապօրինի ակտի համար քննադատել էր իշխանության սրտի դատավորներից մեկին, քրեական գործ է հարուցվել ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, իսկ այսօր էլ արդեն Գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով և պահանջելու հանրային քրեական հետապնդում հարուցելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ։

Սահակյանը, նշենք, մեղադրվում է «Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու մեջ։ Դաշնակցական պատգամավորի դեմ ցուցմունք են տվել իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են փակ նիստին, մինչդեռ թե՛ Սահակյանի փաստաբանը և թե՛ նրա գործընկերները պնդում են, որ տեղի ունեցածը ընդամենը ինքնապաշտպանության արդյունք է։ 
Ըստ էության, բոլոր այս քրեական դեպքերը վկայում են իշխանության վախերի մասին, Փաշինյանը փորձում է լիակատար բռնապետություն հաստատել Հայաստանում և դրա համար կանգ չի առնում ոչնչի առջև։

Անի Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular