ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե Փաշինյանի գիտությա՞մբ են թշնամու զինվորները հայտնվել ՀՀ տարածքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: ՊՆ-ից հայտնում են, որ ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:


Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ՝ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։ 


Այդ «մոլորված» զինծառայողները, ՀՀ տարածում տեղաշարժվելով, հասել են Բնունիս գյուղ։ Բանն այն է, որ այդ գյուղը առաջնագծից հեռու է ավելի քան 15կմ։ Թշնամի պետության մոլորված զինծառայողները կարողացել են հատել ՀՀ սահմանը, շրջանցել առաջնային և երկրորդային պաշտպանությունը և հայտնվել թիկունքում գտնվող գյուղում։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն գործել ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, ներքին զորքերն ու պարեկները:

Մյուս կողմից՝ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ երկու զինծառայող է կորել վատ եղանակի պատճառով, ապա ենթադրելի է, որ զինծառայողը պետք է կրի զինվորական հագուստ։ Հրապարակված տեսանյութում ադրբեջանցին, ում հնարավոր է եղել վնասազերծել, եղել է քաղաքացիական հագուստով։ Մյուս զինծառայողին բնակիչները տեսել են ադրբեջանական հագուստով, որին դեռ Ոստիկանությունը փնտրում է։

Ի դեպ, ժամեր շարունակ թշնամու զինվորն իր համազգեստով շրջում է ՀՀ տարածքում և նրան դեռ փնտրում են։

ՀՀ քաղաքացին իր գրպանից ահռելի հարկեր է վճարում, որպեսզի այս կառույցներն աշխատավարձ ստանան և ապահովեն իրնեց անվտանգությունը և կյանքի իրավունքը։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ թշնամու ներթափանցման մասին ահազանգողը քաղաքացի է եղել, որը վախեցել է, իսկ պատկան մարմիններն ինչո՞վ էին զբաղված՝ Երևանի կենտրոնում հավաքները կասեցելը պարեկային ծառայության և ՆԳՆ-ի մյուս ծառայողների միա՞կ պարտականությունն է։


Երբ Ազատ գյուղի մոտ գտնվող զնվորական կացարանում հրդեհի արդյունքում 15 զինծառայող մահացավ, Նիկոլ Փաշինյանն, առանց հանգամանքները հաշվի առնելու, գլխատեց մի ամբողջ կորպուս և արագ այդ պաշտոններում այլ անձանց նշանակեց:

Հիմա, երբ հստակ համակարգային բացթողում է եղել և որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե երկիր ներթափանցած և այդպես էլ չհայտնաբերված ադրբեջանցին ինչեր կարող է անել, նույնիսկ նկատողության մասին խոսք չկա։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր նախորդ դեպքից և կորպուսի հրամանատարական կազմից ազատվելու առիթ էլ էր պետք, կա՛մ էլ հիմա է տեղյակ և գուցե իր գիտությա՞մբ են թշնամու զինվորները հայտնվել ՀՀ տարածքում։ 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular