ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում ինչ իրավիճակ է այս պահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am ը գրում է

Մենք գրել էինք, որ տագնապալից լուրեր ենք ստանում ՀՀ սահմանամերձ հատվածներից: Արդեն մի քանի ժամ է փոխհրաձգություն է ընթանում Սյունիքի Տեղ համայնքում, որտեղ զոհեր ու զիրավորներ ունենք: Գրել էինք, որ ժամը 17:15-ից կրակում են Վարդենիսի ուղղությամբ եւ Սոթքի հաքավայրը դադարեցրել է աշխատանքները` աշխատակիցների անվտանգությունից ելնելով, նրանց էվակուացրել է տարածքից: Այս պահին կրակոցները դադարել են, բայց տուժածների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան:


Մենք լուրեր ստացանք, որ կրակում են նաեւ Տավուշում:

«Հրապարակի» հետ զրույցում Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ հակառակորդը քիչ առաջ Բերդի ուղղությամբ կրակ է բացել: Համայնքապետի խոսքով` կրակել են Պառավաքար գյուղի ուղղությամբ: Այլ մանրամասներ Աստղիկ Հակոբյանը չհայտնեց:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմերում դեռ կրակոց չի հնչել, սակայն զգոն են։ Մենք տեղեկացանք, որ սահմանի ամբողջ երկայնքով թիվ 1 տագնապի վիճակ է հայտարարվել եւ ՀՀ զինված ուժերը բերվել են համար 1 պատրաստության, որ արագ արձագանքեն թշնամու սադրանքներին:

ՀԳ Հոդվածը հրապարակվելուց հետո մեզ կրկին զանգահարեց Բերդի քաղաքապետը եւ ներողություն խնդրեց` ասելով, որ իրեն սխալ են զեկուցել` կրակոցներ չի եղել Պառավաքարի ուղղությամբ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular