ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանում իրավիճակի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման եւ համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու ընդհանուր տրամադրվածությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում ամփոփվում են ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդակցությունների արդյունքները։ «Քննարկվել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով Եվրասիական տնտեսական միության եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության վրա։

Հաստատվել է եվրասիական տարածքում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման, ինքլյուզիվ եւ փոխշահավետ գործնական համագործակցությանն ուղղված մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու ընդհանուր տրամադրվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների կողմից իրադրության կարգավորմանը նպաստելու, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular