ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ցամաքային զորքերի օդադեսանտային ստորաբաժանումը ստացել է գերճշգրիտ «Շաֆակ» հրթիռ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կյումարս Հեյդարին հայտնել է, որ Իրանի ցամաքային զորքերի օդադեսանտային դիվիզիան ստացել է 20 կմ հեռահարությամբ «Շաֆակ» բարձր ճշգրտության հրթիռ։ Այս մասին նա երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի օդադեսանտային ստորաբաժանման ձեռքբերումների և ցամաքային պատերազմի ոլորտում 1084 տեսակի տեխնիկայի և զինատեսակների իրանական բանակին միանալու ցուցահանդեսի շրջանակներում, հայտնում է IRNA-ն։

Հեյդարիի խոսքով՝ ցամաքային զորքերի օդադեսանտային ստորաբաժանումը` հայրենական ընկերությունների և համալսարանների հետ համատեղ արտադրել է առաջադեմ «Շաֆակ» հրթիռ, որը կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները։

Հրամանատարը նշել է, որ «Շաֆակ» հրթիռները կարող են օգտագործվել գիշերային ժամերին ուղղաթիռների կողմից և օդաչուներին թույլ են տալիս մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular