ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհված Մկրտիչ Հարությունյանը Թալինից էր․ ուներ երկու երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

ՀՀ ՊՆ-ն հրապարակել էր զոհված զինվորների անունները։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհվածներից Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհվածներից Արթուր Սահակյանն էլ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։

Թշնամու գործողություններից զոհվել են նաև Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular