ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգլոսաքսոնական դավադրություն և մեկ անձից գնումներ քաղաքապետարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանը հերթական մեկ աղբյուրից կատարված գնում է իրականացրել։

Այս տարվա փետրվարի 23-ին մեկ անձից գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Լեգրաունդ պրոդաքշն» ընկերության հետ՝ ջազ համաերգ կազմակերպելու համար։

Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում 89 միլիոն դրամ գումար է վճարվել ջազ համերգի համար։ Այդ ընկերությունը իր գործունեությունը Հայաստանում սկսել է ծավալել 2018 թվականի հեղափոխությունից հետո, հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է, որը 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, իսկ Վահագն Խաչատուրյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, անցած տարվա մարտին ազատվել էր աշխատանքից։

Մեր տեղեկություններով՝ ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ոչ միայն օգնականն էր, այլ նաև բարեկամը։ 


Ուշագրավ է, որ քաղաքապետարանը ահռելի միջոցներ է փոխանցում մի ընկերության, սա թերևս ունի մեկ բացատրություն, թե՛ Արմեն Սարգսյանը և թե՛ Տիգրան Ավինյանը նույն աշխարհաքաղաքական բևեռի ներկայացուցիչն են։ Այդ համակարգն էր, որ Արմեն Սարգսյանին բերեց Հայաստան և նրան «նայող» նշանակեց իշխանափոխության ընթացքին, իսկ Սարգսյանի հրաժարականից հետո այդ գործն իրականացնում է Տիգրան Ավինյանը։

Շատերի համար կարող էր զարմանալի թվալ, որ երիտասարդ, կյանքում գրեթե ոչնչով աչքի չընկած անձնավորությունը 2018 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց կարող էր նշանակվել փոխվարչապետի պաշտոնում։ Իսկ այժմ էլ գործող իշխանությունները, թեկուզ դժկամությամբ, սակայն ստիպված են ամեն ինչ անել նրա քմահաճույքները տանելու և Երևանի քաղաքապետի պաշտոնում նրան նշանակելու համար։ 


Ըստ էության, Փաշինյանը չափազանց վախենում է հենց Ավինյանից, որն Արմեն Սարգսյանի հետ նույն բրիտանական, նույն անգլոսաքսոնական բևեռի կողմից է ներդրվում Հայաստանում և այսօր էլ շարունակում է իր գործունեությունը։

Ի դեպ, այդ նույն բևեռը վաղուց հասկանում է, որ Հայաստանում այլևս Նիկոլ Փաշինայնը ապագա չունի և փորձում են նրան փոխել Ավինյանով, իսկ դրա առաջին և գլխավոր քայլը Տիգրան Ավինյանի համար Երևանի քաղաքապետի պաշտոնն ապահովելն է, ուստի Տիգրան Ավինյանի կատարած բոլոր ապօրինությունները, մեկ անձից տարատեսակ գնումները, այն էլ Արմեն Սարգսյանի բարեկամից, լիովին հասկանալի են և տրամաբանական։

Արտակ Զուրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular