ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրամոլության համար չդատվածը չի դատվի նաև խուլիգանության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկիններին բազմաթիվ մեղքերի մեջ կարելի է մեղադրել, սակայն մի հարցում նրանց մեղքը չափազանց մեծ է։ Ազգային ժողովում վերջին օրերին տեղի ուենցող խուլիգանական դրսևորումների գլխավոր հերոսը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է։

Առյուծ կտրած այդ երիտասարդի առաջխաղացման, նրան երես տալու, քրեական պատմություններից փրկելու մեջ նախկինների մեղքը, ինչ խոսք, ահռելի է։ «Քաղաքացիական պայմանագրի» քարտուղարը կարող էր այսօր Ազգային ժողովի հարմար բազկաթոռում նստելու փոխարեն որևէ քրեակատարողական հիմնարկում նստած լինել։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին ոստիկանությունն Արշակունյաց պողոտայից բերման ենթարկել «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վարորդ Արթուր Հովհաննիսյանին՝ իր ընկերոջ հետ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով:

Հովհաննիսյանի և նրա ընկերոջ մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Հարուցված քրեական գործը, որով թմրանյութեր պահելու, ձեռք բերելու, փոխադրելու, առաքելության կամ ապօրինի իրացնելու հոդվածով ապագա նիկոլականին 3-ից 7 տարվա ազատազրկում էր սպառնում, պարզապես կարճել են։

Արթուր Հովհաննիսյանն այդ ժամանակ «Պարա TV»-ի գլխավոր պրոդյուսերն էր, իսկ այդ հեռուստաընկերությունը պատկանում է նախկիններին՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանին և նրա կնոջը։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ հենց Հակոբյանի միջնորդությամբ է Արթուր Հովհաննիսյանն ազատվել քրեական պատժից։

Իհարկե, որպես դասական Քպ-ական, Հովհաննիսյանն արդեն հասցրել է «երախտահատույց» լինել Վահե Հակոբյանից՝ ԱԺ ամբիոնից նրա հասցեին վայրահաչելով։ Թեպետ, այդպես էլ պետք է լիներ։ Նախկիններին հասնում է, որ իրենց իսկ պահած, սնած, ազատազրկումից խուսափածներն այսօր խուլիգանի վարք դրսևորեն։

Անի Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular